Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում
Պատմեք, թե ինչու եք սիրում ֆրանսերեն լեզուն և ստացեք Փարիզ մեկնելու հնարավորություն
Տեսահոլովակը պատրաստվել է Գայանե Գևորգյանի կողմից

Մրցույթի մասին Սիրու՞մ եք ֆրանսերեն լեզուն և մշակույթը: Ֆրանսերենը ձեր կյանքում կարևոր տե՞ղ է զբաղեցնում: Ապրում եք Հայաստանու՞մ և 16-ից 35 տարեկա՞ն եք:
Այդ դեպքում հրավիրում ենք մասնակցելու «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» խորագրով տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթին:

Գրանցվեք և տեղադրեք 40 վայրկյանից մինչև 1 րոպե 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ՝ ներկայացնելով ձեզ, ձեր կապը ֆրանսերենի հետ, դրա կարևորությունը ձեր կյանքում, և մասնագիտական գործունեության մեջ, ձեր ծրագրերում և ձեր նախասիրություններում: Տեսանյութը պետք է ամբողջությամբ ֆրանսերեն լինի:

Չմոռանա՛ք արտասանել գլխավոր նախադասությունը՝ «Et en plus, je parle français en Arménie !»:

Հաջորդող փուլերը.

Բազմաթիվ մասնակիցների խնդրանքով ուրախ ենք տեղեկացնել, որ տեսահոլովակների ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2018 թվականի մայիսի 31-ը:

Հաջողություն ենք մաղթում բոլոր թեկնածուներին և շնորհակալություն ենք հայտնում մեր մրցույթի հանդեպ ցուցաբերած Ձեր հետաքրքրության համար:

1) Մարտի 28-ից մայիսի 31-ը մենք կստանանք ձեր տեսահոլովակները և կընտրենք 12 լավագույն մասնակիցներին : Առաջին փուլը հնարավորություն կտա կիսաեզրափակիչ անցած 12 մասնակիցներին մասնակցելու ճարտասանության մրցույթին:
2) Այնուհետև ժյուրին կընտրի 6 թեկնածուների, ովքեր կլուսանկարահանվեն պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից և կդառնան ֆրանսերեն լեզվի դեսպանները Հայաստանում :
3) Վերջապես, եզրափակիչ անցած 6 մասնակիցների լուսանկարները կներկայացվեն հանրային քվեարկության, որի արդյունքները գումարվելով ժյուրիի գնահատականին հնարավորություն կտան ընտրել մրցույթի գլխավոր հաղթողին, ով կշահի ուղևորություն Ֆրանսիա 2018 թվականի ամռան ընթացքում:

Ուզու՞մ եք փորձել ուժերը:
Լրացրեք հայտն ու տեղադրեք ձեր տեսահոլովակի հղումը:

Ժյուրիի կազմ
Բարբարա Գանդրիո
Հայաստանում ֆրանսիական համալսարանի գլխավոր քարտուղար
Երևան, Հայաստան
Սյուզան Ղարամյան
Հայկական Ալիանս ֆրանսեզի տնօրեն
Երևան, Հայաստան
Զարա Նազարյան
«Courrier d'Erevan» պարբերականի տնօրեն, Ֆրանկոֆոն մամուլի միության (UPF) միջազգային գրասենյակի անդամ, UPF -ի հայկական մասնաճյուղի տնօրեն
Երևան, Հայաստան
Նկարներ
Դարձիր Հայաստանում ֆրանսերեն լեզվի դեսպան
Տեսանյութեր
Մասնակցության հայտ
Ընտրեք տարիքին համապատասխանող հայտն, լրացրեք բոլոր տողերը և սեղմեք Ուղարկել կոճակը: Բոլոր հայտերը մանրամասն կուսումնասիրվեն: Յուրաքանչյուր մասնակցի խնդրում ենք ուղարկել տեսահոլովակն ու կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային փոստ և ծննդյան ամսաթիվ) նաև հետևյալ հասցեին ՝ [email protected]
16-18 տարեկան
18-35 տարեկան
Մրցույթի կանոններ և մասնկացության պայմաններ
  • Մրցույթը բաց է 16-ից 35 տարեկան, Հայաստանում մշտական բնակություն ունեցող բոլոր ՀՀ քաղաքացիների համար
  • 18 տարին չլրացած մասնակիցները մրցույթին կարող են մասնակցել միայն ծնողի/խնամակալի կողմից ստորագրված թույլտվության առկայության դեպքում
  • Մրցույթին մասնակցող տեսանյութը պետք է լինի 40 վայրկյանից մինչև 1 րոպե 30 վայրկյան տևողության
  • Տեսանյութում մասնակիցը պետք է արտասանի «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» նախադասությունը՝
  • Ժյուրիի կողմից ընտրված 6 մասնակիցները համարվելու են Հայաստանում ֆրանսերեն լեզվի դեսպաններ և նրանց լուսանկարները կարող են օգտագործվել մրցույթի կամ Հայաստանում ֆրանսերեն լեզվի խթանման համար Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից կազմակերպվող այլ միջոցառումների շրջանակում
  • Տեսանյությում չպետք է երևան մասնակցից բացի այլ անձինք, գովազդային վահանակներ կամ ապրանքանիշեր
  • Մրցույթի բոլոր կանոններին և մասնակցության պայմաններին չհամապատասխանելու դեպքում մասնակցության հայտը կմերժվի

Thank you! Your application is successfully submitted.